Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանում ներքաղաքական հնարավոր զարգացումները

Առաջին նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանում  ներքաղաքական հնարավոր զարգացումները
Քաղաքականություն
17:17, 08 февраль 2021
Փետրվարի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, տեղեկացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ 

Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեն եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։