Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մեկ-երկու ընտրություն անցկացնենք առանց վարչական ռեսուրսի, փողի՝ Հայաստանում այլեւս իշխանության չի լինի նախկին համակարգը․ Սիսակ Գաբրիելյան

Եթե մեկ-երկու ընտրություն անցկացնենք առանց վարչական ռեսուրսի, փողի՝ Հայաստանում այլեւս իշխանության չի լինի նախկին համակարգը․ Սիսակ Գաբրիելյան
Քաղաքականություն
17:27, 10 май 2021
Քիչ անց մեր քվեարկությամբ ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս մասին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Ուզում եմ մի կարեւոր արձանագրում անել. անցնող 2 տարի, 3 ամիսների ընթացքում այս խորհրդարանում ընդդիմության կողմից ներկայացվել եւ ընդունվել է այնքան նախագիծ, որքան չի եղել անցնող 10-15 տարիների ընթացքում։ Արդյո՞ք ներկայիս ընդդիմությունը ավելի գրագետ է, ավելի պրոֆեսիոնալ է՝ չեմ ցանկանա գնահատական տալ, որովհետեւ նախկինում էլ եղել են ընդդիմադիր գործիչներ, որոնք ունեցել են գաղափարներ, բայց բոլորիս հասկանալի պատճառներով նախագծերը այս ամբիոնին չեն հասել», - ասաց նա։

Ամփոփելով 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը, պատգամավորը նշեց, որ Ազգային ժողովում ժողովրդի ներկայությունն է տեսել։

«Մեկը գրագետ էր, մյուսը հայհոյող, մյուսը նեղացկոտ էր, այսինքն՝ սա ընդհանուր կերպարն էր,որ տիրում էր խորհրդարանում», - նշեց նա։

«Ես չեմ  նկատել, որ որեւէ մեկը դեմ լինի այս ուժին եւ ասի՝ պայմանական Համազասպ Դանիելյանի դղյակը տեսել եք ո՞նց կառուցեց կամ այս պաշտոնյայի տղան Սդղի գյոլում աչք հանեց, բայց ազատ պտտվում է», - հավելեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ քաղաքական օրակարգ է մտել քաղաքացիների մոտ այն դիրքորոշումը՝ մեջբերում են տված խոստումը եւ դա չկատարելը․ «Սա կարեւոր է եւ եթե մեկ-երկու ընտրություն էլ ՀՀ-ում կարողանանք անցկացնել առանց վարչական ռեսուրսի, փողի՝ իմ կարծիքով այլեւս երբեք Հայաստանում իշխանության չի կարող լինել նախկին համակարգը»։