Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշի- Լիսագոր հատվածում գրաված դիրքում Ադրբեջանը սկսել է ինժեներական կահավորումը․ ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել նախկինում զբաղեցրած դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին․ ՌԴ ՊՆ

Շուշի- Լիսագոր հատվածում գրաված դիրքում Ադրբեջանը սկսել է ինժեներական կահավորումը․ ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել նախկինում զբաղեցրած դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին․ ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
22:44, 25 март 2023
Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը և սադրանքները կանխելու համար: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
 
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, գրավել 2054.0 նիշով բարձրունքը (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական կահավորումը։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։ Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել՝ պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր վերադրձնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին», - ասված է հայտարարության մեջ։