Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ ընտրությունների օր է նշանակվել հունիսի 20-ը

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ ընտրությունների օր է նշանակվել հունիսի 20-ը
Քաղաքականություն
22:12, 10 май 2021
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի.

Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: