Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը. «Փաստինֆո»

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը. «Փաստինֆո»
Քաղաքականություն
11:25, 11 май 2021
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է։
«Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակներում իրենց քաղաքական համագործակցության մասին են հայտարարել ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։