Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում մեկնարկել է Լավրովի ու Բայրամովի հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Լավրովի ու Բայրամովի հանդիպումը
Քաղաքականություն
11:53, 11 май 2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ադրբեջանցի գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջը։
«Մեկնարկել է նախարար Ջեյհուն Բայրամովի դեմ առ դեմ հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,- ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ նախօրեին էլ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։