Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրությունների միջոցառումների ցանկն ու ժամկետներն այսօր կհրապարակվեն․ ԿԸՀ

Արտահերթ ընտրությունների միջոցառումների ցանկն ու ժամկետներն այսօր կհրապարակվեն․ ԿԸՀ
Քաղաքականություն
12:53, 11 май 2021
ԿԸՀ-ն այսօր կհաստատի այն միջոցառումների ցանկն ու ժամկետները, որոնցով արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն և կանցկացվեն։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 11-ին ժամը 15։00 նիստ է գումարելու օրակարգում կան մի շարք հարցեր, այդ թվում նաև հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների միջոցառումների հաստատումն է»,-Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։  
Նա նաև հավելեց, որ միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները՝ այդ թվում ժամանակացույցը կհրապարակվեն ԿԸՀ-ի կայքում։ 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց արտահերթ ընտրությունները մայիսի 20-ին անցկացնելու հրամանագիրը։