Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի պաշտպանը միջնորդում է դատը հետաձգել մինչև ընտրությունների ավարտը․ ՈՒՂԻՂ

Քոչարյանի պաշտպանը միջնորդում է դատը հետաձգել մինչև ընտրությունների ավարտը․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
13:07, 11 май 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շնեգավիթի նստավայրում շաունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը առանձնապես  խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքներով: 

Ինչպես տեղեկացրեց պաշտպանական կողմը Արմեն Գևորգյանին վիրահատել են: Նախորդ նիստին նրանք դատարանին տեղեկացրել էին,  որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից  գտնվում է ստացիոնար բուժման մեջ: 

Հիշեցնենք , որ Վերաքննիչ դատարանը վարույթ  է ընունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  գործով մեղադրական կողմի  բողոքը՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով գործի վարույթը կարճելու դեմ, իսկ  տուժող  կողմը Աննա Դանիբեկյանի որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում: