Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Ապիտոնյանը ՖԽՎ պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը

Արտակ Ապիտոնյանը ՖԽՎ պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը
Քաղաքականություն
22:19, 11 май 2021
Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) պատվիրակությանը՝ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ. հայտնում են ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալը ողջունեց պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու նախաձեռնության, ինչպես նաև՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում աջակցելու պատրաստակամության համար։

Հանդիպման ընթացքում Արտակ Ապիտոնյանը համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և անդրադարձավ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի, մասնավորապես՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված անձանց անվտանգ հայրենադարձմանը, ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը, Արցախում հումանիտար աջակցության հասանելիության ապահովմանը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերին: