Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը մերժել է Գևորգ Պետրոսյանին. նախկին ԲՀԿ-ականը նոր ցուցակ է փնտրում. ՀԺ

Քոչարյանը մերժել է Գևորգ Պետրոսյանին. նախկին ԲՀԿ-ականը նոր ցուցակ է փնտրում. ՀԺ
Քաղաքականություն
23:04, 11 май 2021
Նախընտրական եռուզեռը հունիսի 20-ի ընտրությունների պաշտոնական նշանակումից հետո նոր թափ է հավաքել: Կուսակցություններն ու դաշինքները զբաղված են ցուցակները վերաճշգրտելով, քաղաքական գործիչներ էլ կան՝ դեռ իրենց ընդունելու պատրաստ ցուցակ են փնտրում: 
ՀԺ-ի տեղեկություններով, նման իրավիճակում է հայտնվել ԲՀԿ-ն լքած Գեւորգ Պետրոսյանը: 

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շատերի աչքից չէր վրիպել, որ Գեւորգ Պետրոսյանը ոչ թե հարթակում է, այլ բազմության շարքերում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանն ինքն է նրան արգելել հարթակում կանգնել՝ հասկացնելով նաեւ, որ նախընտրական ցուցակում չի ընդգրկելու:

Եվ ահա Պետրոսյանը, որ վերջին ամիսներին Քոչարյանին աստվածացնում էր, իր համար այլ ցուցակ է փնտրում: Մենք փորձել ենք զրուցել Պետրոսյանի հետ, սակայն մի քանի օր է՝ նրա հետ կապ հաստատել չի հաջողվում: