Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել

Մհեր Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել
Քաղաքականություն
11:09, 12 май 2021
Նիկոլ Փաշինյանն ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: