Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանը հիվանդասենյակից ղեկավարում է Քոչարյանի «Հայաստան» դաշինքի շտաբը

Արմեն Գևորգյանը հիվանդասենյակից ղեկավարում է Քոչարյանի «Հայաստան» դաշինքի շտաբը
Քաղաքականություն
13:27, 12 май 2021
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Այս մասին News.am-ին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Պարոն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։ Ցավոք, նա մի փոքր վատառողջ է և աշխատում է առայժմ հիվանդասենյակից կամ տանից։ Բայց հուսով եմ, որ շատ շուտով կկազդուրվի և կանցնի իր պարտականությունների լիարժեք կատարմանը»,- ասել է պարոն Սողոմոնյանը։ 

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Արամ Վարդևանյանը։

Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, մեկ-երկու օրից կկարողանան հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը։ Դաշինքի կենտրոնական շտաբը օրերս կհրապարակի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց օգնությամբ լրատվամիջոցներն ու ցանկացած ոք տեղեկատվություն կարող է ստանալ «Հայաստան» դաշինքի գործունեության վերաբերյալ։