Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրակլի Ղարիբաշվիլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրակլի Ղարիբաշվիլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Քաղաքականություն
19:19, 12 май 2021
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Մայիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Տիգրան Ավինյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ջրել «Հիշատակի պուրակում» նախկինում իր տնկած եղևնին»,- ասվում է հաղորդագրությունում։