Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ և հմտություններ»․ Կառավարությունն ընդունեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին հարցը

«Երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ և հմտություններ»․ Կառավարությունն ընդունեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին հարցը
Քաղաքականություն
12:14, 13 май 2021
Մսուր-մանկապարտեզները այլևս չեն դիտարկվի երեխաների խնամքը ապահովող հաստատություն, այլ նաև կրթական էլեմենտներ՝, ինչպես լեզվական, այնպես էլ ֆիզիկական զարգացմանն ուղղված․մարմնակրթություն, լեզվի, խոսքի, երեխաների միմյանց մեջ հարաբերվելու սկզբունքեր և այլն։ Այս մասին այսօր՝ կռավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին հարցը», նշելով, որ այս չափորոշիչները վերանայվել են հիմնվելով հանրակրթության պետական չափորոշիչի վրա, ապահովելով սահուն անցում՝ նախադպրոցական մակարդակից դեպի տարրական դպրոց։

«Համաձայն նախադպրոցական կրթության մասին օրենքի, «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը»  «Հանրակրթության պետական կրթական չափորոշիչի» բաղկացուցիչ մաս կազմող նույնատիպ իրավական ակտ է, որը սահմանում է  նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայցվող որակական պահանջները, կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող վերջնարդյունքները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ինչպես նաև, նախադպրոցական ուսումնական հաստատություններում զարգացման միջավայրայի ներկայացվող պահանջները», - նշեց Պարոն Դումանյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբրեյալ միջազգային հետազոտությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները, որպեսզի դրանք համահունչ լինեն, վաղ մանկության զարգացման ոլորտում, ՀՀ -ում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանության, համըդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցումը՝ դպրոցին և այլ նման խնդիրների լուծմանը։

Վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս չափորոշիչները ներառում են մանկապարտեզը և այս քայլով արձանագրվում է, որ մանկապարտեզը ոչ թե մի տեղ է որտեղ ծնողները ուղղակի X ժամից  Y ժամը ուղղակի թողնում են իրենց երեխաներին, այլ սա կրթության բաղկացուցիչ մասն է։

«Նախակրթությունը երեխաների մուտքը՝ դեպի հանրակրթական համակարգ, պետք է ապահովի։ Ըստ էության, երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ և հմտություններ, և այս չափորոշիչով սահմանվում է թե դրանք ինչպիսիք պետք է լինեն», - նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ հաջորդ հարցը, որը պետք է լուծվի, մանկապարտեզների ուսուցիչ-դաստիարակների համար որոշակի ստանդարտներ ապահովելն է, և, նրանց ատեստատացիաների միջոցով, փողկապակցվածություն ստեղծելով՝ աշխատավարձերի հետ, մանկապարտեզում, նախակրթարանում, ինչպես նաև դպրոցում, երեխաների պատշաճ կրթությունն ապահովելը։

Պարոն Դումանյանը հաստատեց, որ չափորոշիչները 0-6 տարեկան երեխաների համար են նախատեսվում։ Վարչապետ Փաշինյանն, ամփոփելով թեման, արձանագրեց, որ պետական կառավարման  իրավասու մարմինները հետագայում որոշակի լիազորություններ ունեն վերահսկելու, թե ինչպես են այս չափորոշիչները կիրառվում՝ կոկրետ նախակրթարաններում և մանկապարտեզներում։

Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը։