Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգության խորհրդի նիստը դեռ շարունակվում է

Անվտանգության խորհրդի նիստը դեռ շարունակվում է
Քաղաքականություն
13:47, 13 май 2021
Տեղի է ունենում անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն արդեն կառավարության շենքում է:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի սահմանային իրավիճակի մասին ասաց. «Սյունիքում՝ Սև լճի հատվածում, երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա։ Իրադրությունը շարունակում է մնալ նույնը։ Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի  զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:

․․․ Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա՝ որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ: Դա առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի»: