Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում, սակայն ՀՀ ԶՈՒ-ն այն կասեցրել է . Սանոսյան

Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում, սակայն ՀՀ ԶՈՒ-ն այն կասեցրել է . Սանոսյան
Քաղաքականություն
20:09, 13 май 2021
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրել է.

«12-ին հակառակորդը, առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի այն հատվածներում, որտեղ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէր հասցրել իրականացնել:

Նշված աշխատանքները, նույն հատվածներում, շարունակվել են մայիսի 13-ին: Սակայն օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում։

Ինչպես նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։