Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության թեման

Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության թեման
Քաղաքականություն
20:25, 13 май 2021
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի
հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ռուսական կողմը, ինչպես ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաստատել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների խստիվ կատարման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է բոլոր նման միջադեպերը բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով հանգուցալուծելու կարևորությունը: Պատրաստակամություն է հայտնվել հնարավոր աջակցությունը ցուցաբերել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը: