Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Քաղաքականություն
23:40, 13 май 2021
Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից

Զրուցակիցները շարունակեցին քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծեց ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը:

Հայաստանի և Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ: