Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը»-ը կողմ է ԱԺ արտահերթ նիստ անցկացնելուն դռնփակ ռեժիմով

«Իմ քայլը»-ը կողմ է ԱԺ արտահերթ նիստ անցկացնելուն դռնփակ ռեժիմով
Քաղաքականություն
15:30, 14 май 2021
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ստորագրություններն ավելի քան բավարար են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։ Նա նաև նշեց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն են միացել ստորագրահավաքին, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները։

«Այս պահին հստակ թիվ չեմ կարող նշել, որովհետև անընդհատ փոփոխվում է թիվը, անընդհատ նոր պատգամավորներ են ավելանում, բայց կարող եմ ասել, որ ավելի քան բավարար են ստորագրությունները արտահերթ նիստ հրավիրելու համար։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջարկին, նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է ԱԺ արտահերթ նիստ անցկացնելուն դռնփակ ռեժիմով:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հնչեցրել, որ արտահերթ ընտրությունները կարող են չեղարկվել, ռազմական դրություն կարող է հայտարարվել։

Մակունցից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է հավանական նման սցենար․ «Այս պահին ընտրությունների չեղարկման հարց չկա»,-հավելեց նա: