Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը
Քաղաքականություն
15:46, 14 май 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գործով դատավոր Վահե Միսակյանը որոշեց մերժել նրանց՝ երկրից չհեռանալու մասին խափանման միջոց ստորագրությունը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։

Անդրադառնալով պաշտպանների միջնորդությանը, որով պահանջում էին դատարանից տրամադրել գործով առկա որոշ փաստաթղթեր, Սիսակյանը որոշեց դրանց լուծումը հետաձգել՝ մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։

Պարզաբանելով որոշումը, դատավորն ասաց․ «Կարող է արդյոք այն պարունակել սույն գործի մեղադրանքին վերաբերող նյութեր, փաստաթղթեր կամ ապացույցներ․ հետեւաբար՝ դատարանը եզրահանգել է, որ միջնորդության նշված փաստաթղթերը պահանջելու անհրաժեշտուիթյունը դատարանը կարող է  գնահատման ենթարկել սույն քրեական գործով ապացույցները եւ նյութերը հետազոտելուց ու վկաներին հարցաքննելուց հետո, այսինքն՝ այդ միջնորդությունը հետաձգվում է»։

Դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին, ժամը 14:30-ին։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։