Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի անվտանգության մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին. Փաշինյան

ՄԱԿ-ի անվտանգության մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին. Փաշինյան
Քաղաքականություն
21:16, 14 май 2021
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել  հարցի կարգավորման միջազգային ջանքերին. այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Փաշինյանը հիշեցրեց, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:  

«Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շատ կարևոր համարեց, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներն այդ թեմայով միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն: