Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի նպատակներից է ստուգել դիմադրողականությունը. պատգամավոր

Բաքվի նպատակներից է ստուգել դիմադրողականությունը. պատգամավոր
Քաղաքականություն
21:43, 14 май 2021
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայի նպատակներից է ստուգել հայկական բանակի, միջազգային հանրության դիմադրողականությունը: Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում:

«Իմ դիտարկմամբ՝ Բաքվի նպատակներից մեկն է ստուգել դիմադրողականությունը:Վերջերս Ալիևն իր ելույթներից մեկում խոսում էր նրա մասին, որ հայկական պետություն, հայկական բանակ չկա: Եվ փորձում է այդ տրամաբանության ներքո հասկանալ դիմադրողականությունը և դիմադրողականության չափը»,-ասաց Հայրապետյանն ու կարևորեց ներքին կայունության պահպանումը:

Ըստ պատգամավորի՝ ստուգվում է նաև միջազգային հանրության դիմադրողականությունը: «Ալիևի վերջին վտանգավոր ելույթները Զանգեզուրի հետ կապված և նաև ուժի, սպառնալիքի կիրառման վերաբերյալ տեքստերը ցույց են տալիս, որ ինքը ստուգում է միջազգային հանրության դիմադրողականությունը»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ միջազգային բոլոր գործընկերները համարժեք ձևով կարձագանքեն այս գործողություններին:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: