Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը. Ադամ Շիֆ

Ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը. Ադամ Շիֆ
Քաղաքականություն
22:33, 14 май 2021
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես գրառում է կատարել ադրբեջանական զինուժի կողմից սահմանը հատելու մասին. գրում է Ամերիկայի ձայնը:

«Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը՝ մեծացնելով ևս մեկ պատերազմի ռիսկը»,- գրել է Ադամ Շիֆը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Շիֆը հորդորել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, որն այժմ ավելի քան երբևէ կարևոր է:

«Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- նշել է կոնգրեսական Շիֆը: