Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը ստացել է Հայաստանի դիմումը․ մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը

ՀԱՊԿ-ը ստացել է Հայաստանի դիմումը․ մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը
Քաղաքականություն
22:46, 14 май 2021
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը տեղեկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, որն ուղարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդակցությունները տեղի կունենան մոտակա օրեր», – ասել է նա:

Զայնետդինովը նշել է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում բանակցություններ է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:

«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ», – ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: