Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը Իրաքյան Քրդստանի փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները

Մհեր Գրիգորյանը Իրաքյան Քրդստանի փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները
Քաղաքականություն
13:30, 15 май 2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քրդստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ. տեղեկացնում են Գրիգորյանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը:


Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից, բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Իրաքյան Քրդստանի փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը:


Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ: