Մեր բանակի կողմից ամբողջությամբ վերահսկվում է իրավիճակը, բայց համայնքում լարվածությունը կա. Գեղամասար համայնքի ղեկավար
Քաղաքականություն
Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն, մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել:
Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ՝ պարզելու, թե այս պահին ինչ իրավիճակ է իրենց համայնքում։
Վերջինս նշեց, որ իրավիճակը նույն է, ինչ երեկ էր։
«Այս պահին բանակցություններ են գնում, մենք սպասում ենք, որ բանակցությունների արդյունքում փոփոխություն լինի։ Համայնքում լարվածությունը կա։ Իրենք սարերով իջել են, գյուղին չեն հասել, բայց մոտ 2-3 կմ առաջացել են դեպի գյուղ։ Թեև գյուղից հեռու են, բայց մենք նրանց տեսնում ենք։ Մեր բանակի կողմից ամբողջությամբ վերահսկվում է իրավիճակը, իսկ բանակցությունները գնում է կառավարության մակարդակով։ Այս պահին սպասում ենք, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն»,- ասաց Հակոբ Ավետյանը։