Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում ՀՀ Սյունիքի մարզում

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում ՀՀ Սյունիքի մարզում
Քաղաքականություն
15:09, 15 май 2021
Ռուսական 102-րդ ռազմական բազան ուժեր է տեղակայում ՀՀ Սյունիքի մարզում, որտեղ ներխուժել էին  ադրբեջանական զինված ուժերը։

Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տրամադրել ռազմական օգնություն՝ հայ-ռուսական երկկողմ փոխօգնության պայմանագրի համաձայն։

Այդ մասին տեղեկանում ենք Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքից։  

Ռուսաստանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, հայտնել է  դաշնակցին աջակցելու մասին, սակայն Մոսկվան դեռ պնդում է, որ ճգնաժամը լուծվի բանակցությունների ճանապարհով։  

Նախօրեին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը։ Հենց նա է համակարգում 102-րդ ռազմական բազայի զինված ուժերի գործողությունները։