Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ հարցնես՝ կյանքում եղե՞լ եք Սագի լճի կողքին, պատկերացնու՞մ եք ինչ փոքր է, երևի լուռ կնայեն դեմքիդ ու կգնան հերթական սուտը մոգոնելու․ Վահագն Ալեքսանյան

Որ հարցնես՝ կյանքում եղե՞լ եք Սագի լճի կողքին, պատկերացնու՞մ եք ինչ փոքր է, երևի լուռ կնայեն դեմքիդ ու կգնան հերթական սուտը մոգոնելու․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
00:38, 16 май 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Փոխվարչապետ Ավինյանը պատգամավորների ու Սյունիքի մարզպետի հետ գնացել էր Սև լիճ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Այցից նաև նկարներ են հրապարակվել ու ամեն ինչ շատ նորմալ կլիներ, եթե նորից գործի չդրվեր #մեդիատեռոր|ը ։ ԱԺ պատգամավորով, հատուկ էս օրվա համար ամեն օր լրատվականներով մեջբերվող հրապարակախոսով ընկած համոզում են, որ նկարներում Սև լիճը չի, Սագի լիճն է։ 

 Որ հարցնես՝ կյանքում եղե՞լ եք Սագի լճի կողքին, պատկերացնու՞մ եք ինչ փոքր է,  գոնե մակերեսը գիտե՞ք, երևի լուռ, խորաթափանց կնայեն դեմքիդ ու կգնան հերթական սուտը մոգոնելու։ 

Վե՛րջ տվեք մեդիատեռորին, տիկնայք և պարոնայք։