Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում

Տեղի է ունեցել ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում
Քաղաքականություն / Միջազգային
21:43, 17 февраль 2021
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի է ունեցել ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։

Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես ենեկել Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և ընդգծելով կողմերի հանձնառությունը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և փոխշահավետության սկզբունքների վրա։