Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես գումարի մասով բան չեմ պայմանավորվել»․ Ինչ է պատասխանում գյումրեցի կինը ՔՊ-ական ներկայացած Քոչարյանի աջակից ՀՀԿ-ականին

«Ես գումարի մասով բան չեմ պայմանավորվել»․ Ինչ է պատասխանում գյումրեցի կինը ՔՊ-ական ներկայացած Քոչարյանի աջակից ՀՀԿ-ականին
Քաղաքականություն / Հասարակություն
18:59, 17 февраль 2021
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցելության ժամանակ մի գյումրեցի կին, վարչապետին մոտենալով, փորձել է իր խնդրի մասին նամակ փոխանցել՝ նշելով, որ ցանկանում է հանդիպել նրա հետ։ Փաշինյանն՝ իր հերթին տեղում հանձնարարել է կնոջ հեռախոսահամարը գրանցել, որ հետագայում նրա հետ կապ հաստատի և զրուցի։ Գյումրեցի կնոջ կողմից հնչում են վարչապետին ուղղված աջակցության խոսքեր,- «Ես քու թիգունկը կանգնած եմ․․․ազգովի»։

Միջադեպի մասին հրապարկված վիդեոնյութում պարզ լսվում է գյումրեցի կնոջ հեռախոսահամարը, որն ինքը բարձրաձայն թելադրում էր վարչապետի աշխատակիցներին։

Ռոբերտ Քոչարյանի աջակից, միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը, դրանից հետո զանգահարելով կնոջ հեռախոսահամարին, փորձել է կնոջը մոլորության մեջ գցել՝ ներկայանալով Փաշինյանի աջակից, որն իբր նախապես գումար է խոստացել վարչապետին մոտենալու և աջակցության խոսք ասելու համար։ Նարեկ Մանթաշյանը, թերևս, չի հասկացել, որ տեսանյութոյւմ պարզ երևում է, որ կինը իր կոնկրետ խնդրով է մոտեցել վարչապետին, ոչ թե աջակցելու մղումով։ 

Ինչևէ, Քոչարյանի աջակիցը ֆեյսբուքում տարածել է իր հեռախոսազրույցի ձայնագրությունն այդ կնոջ հետ, որտեղ ներկայանում է որպես Շիրակի մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և հարցնում, թե ինչքան գումար են պայմանվորվել այսօրվա միջադեպը կազմակերպելու համար։ Հարցը, սակայն, գյումրեցի կինը միանգամից չի ըմբռնում, և, չհասկանալով ինչի մասին է խոսքը, ճշտում է, թե արդյո՞ք խոսքը նամակի մասին է, որը այսօր փոխանցել է վարչապետին։

«Չէ, դե Ձեզ գումար էինք խոստացել, չէ՞, որ մոտենաք, ասեք, որ պաշտպանում եք վարչապետին, մենք շնորհակալ կլինենք։ Այդ շնորհակալությունը էլի»,- ասում է Մանթաշյանը, հարցնելով՝արդյոք 10․000, թե՞ 15․000 դրամ են պայմանավորվել։

Կինը ակնհայտորեն չհասկանալով հարցի բուն էությունը, պատասխանում է, որ գումարի մասով ոչինչ չի պայմանավորվել ոչ մեկի հետ։ «Ես գումարի մասով բան չեմ պայամանվորվել, ուղղակի ինձ ասեցին, որ կօգնեն էդտեղ (վարչապետի հետ հանդիպման վայրում-խմբ․), ու չգիտեմ՝ ով պիտի տա էդ գումարը», - պատասխանում է կինը։

Չստացված մանիպուլյացիան Մանթաշյանը ֆեյսբուքում ներկայացրել է որպես իր ձեռքբերում՝ անհաջող փորձ անելով տպավորություն ստեղծել, թե գյումրեցի կնոջ վարչապետին մոտենալն ու դրական խոսքեր հղելը պայմանավորվածության արդյուքն էր։