Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանին և Բաքվին կոչ է արել պայմանավորվել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում

Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանին և Բաքվին կոչ է արել պայմանավորվել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում
Քաղաքականություն
20:13, 17 май 2021
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բաքվին ու Երևանին կոչ է արել պայմանավորվել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում: Այդ մասին երկուշաբթի ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հաղորդել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը՝ նախարարի և իր ադրբեջանցի ու հայ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի միջև հեռախոսային բանակցությունների արդյունքներից հետո:
 


«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրեց Ֆրանսիայի խոր անհանգստությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելուն նրա նվիրվածությունը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
 
«Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կողմերին կոչ է անում շարունակել քննարկումները՝ ապահովելու համար հայկական տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը»,- ասել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից: