Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ
Քաղաքականություն
23:01, 17 май 2021
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը մայիսի 17-ին հանդիպլ է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։