Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրություններին կհետեւեն 250-ից ավելի եվրոպական դիտորդներ

Արտահերթ ընտրություններին կհետեւեն 250-ից ավելի եվրոպական դիտորդներ
Քաղաքականություն
17:12, 19 май 2021
ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Հայաստանում են՝ հետեւելու Հայաստանում նախընտրական շրջանին եւ հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին, թե որքանով են ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆին։

Նա տեղեկացրեց, որ առաքելությունը կազմված է լինելու 11 երկրներից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9-ը մասնակից պետություններ, նրանք աշխատելու են Երեւանում։

«Մենք նաեւ խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որպեսզի իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26- ից։Մենք նախատեսում ենք նաեւ ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել, որպեսզի Հայաստան ուղարկեն 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետեւեն ընտրական գործընթացին»,-ասաց պարոն Մերֆին։