Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեժ քննարկում «Իմ քայլի» պատգամավորների միջև՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի շուրջ

Թեժ քննարկում «Իմ քայլի» պատգամավորների միջև՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի շուրջ
Քաղաքականություն
11:46, 20 май 2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր թեժ քննարկում տեղի ունեցավ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև, երբ քննարկվում էր ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին Կառավարության կողմից առաջարկված օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր պարբերություն, այն է՝ գրավատուն և գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:

Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ ներկայումս գործող կարգավորումներն ամբողջապես չեն կարգավորում գրավատուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում գրավատուն ցանկացած պահի կարող է գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով գրավադրված տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագծի հարակից զեկուցող Նիկոլ Բաղդասարյանին հարցրեց հետևյալը․ «Առաջին ընթերցման մեջ գտնվող նախգիծ կա, որը դուք հակադրում եք այս նախագծի հետ և դա նշանակում է, որ եթե առաջին ընթերցման ռեժիմում գտնվող նախագիծ է՝ տեսականորեն շատ փոքր շանս կա, որ կընդունվի երկրորդ ընթերցմամբ և ուժի մեջ կմնտի։ Այլ կերպ ասած դուք անուղղակի առաջարկում եք խնդիրը մինչև նոյեմբեր ամիս թողնել չլուծված։ Ինչո՞վ է պայմանավորված, որ դուք նման մոտեցում ունեք։ Երկրորդ՝ դուք ասեցիք խմբերի շահեր են բախվում, բայց բոլորս գիտենք, որ այս նախագծի իմաստը կոնկրետ այսօր ՀՀ-ում գործող հանցավոր սխեմայի հնարավորության բացառումն է և այս կարգի սահմանմամբ կոնկրետ մեկ հանցավոր սխեմա կդադարի գործել։ Ի՞նչն է այստեղ ձեր մղումը, որպեսզի այդ սխեման շարունակի գործել առնվազն մինչև նոյեմբեր»։

Ի պատասխան Նիկոլայ Բաղդասարյանն  ասաց,որ խոսքը նրա մասին է,որ նախագիծն ընդունվելիս՝ ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը որոշում կայացնի, որտեղ այդ կանոնակարգումները տեղավորի։ 

«Ես ընդամենը ասում եմ, քանի որ և՛ պարոն Դավթյանի նախագիծը, և՛ կառավարության նախագիծը էական չի ,երբ կընդունվի, միևնույնն է ուժի մեջ մտնելու պահը  գրթեթ նույնն է այսինքն՝ առանց կառավարության որոշման, ո՛չ պարոն Դավթյանի նախագիծը կգործի, ո՛չ կառավարության»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։