Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ. շուտով կհանրայնացվի. Վահան Քերոբյան. Տեսանյութ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որով Հայաստանը Տավուշի մարզից տարածքներ է զիջելու եւ Սյունիքում միջանցք տրամադրելու Ադրբեջանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց․ «Ոչ, չկա նման բան, ոչ մի զիջում». 


Արձագանքելով պնդմանը, որ Փաշինյանը գաղտնի փաստաթուղթ է ստորագրելու, Քերոբյանն ասաց․ «Այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, որպես հայրենասեր մարդ բավարարում է։ Կարծում եմ՝ փաստաթուղթը շուտով  կհանրայանացվի եւ այդտեղ մեծ խնդիր չկա։ Ճիշտ ժամանակին հանրությունը դրա մասին կտեղեկացվի»։


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյաը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, որի մեծ մասը փակված էր։

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով  հրապարակված փաստաթղթին ասաց․ «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ Կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Եթե նման բան կա, ինչու՞ եք ծածկել փաստաթղթի մնացած հատվածը, հրապարակեք»։ 


Փաշինյանը նշել էր, որ եթե պայմանավորվածությունները Ադրբեջանը իրագործի այն պայմաններում ինչ-որ խոսել են՝ այդ փաստաթուղթը կստորագրի։ «Այո՛ ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին», - հայտարարել էր նա։