Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի մասնակիցների պարգևատրումները կտրվեն մինչև հուլիսի 30-ը․ հանձնաժողովը կողմ է փոփոխությանը

Պատերազմի մասնակիցների պարգևատրումները կտրվեն մինչև հուլիսի 30-ը․ հանձնաժողովը կողմ է փոփոխությանը
Քաղաքականություն
14:11, 20 май 2021
Այսօր Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և ընդունվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը․ հիմնական զեկուցող,վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյան։

Պարոն Քալաշյանը ներկայացրեց  նախագծում մի քանի առաջարկվող տեխնիկական և բովանդակային փոփոխությունները։

Նրա խոսքով՝ բովանդակային փոփոխությունն առընչվում է մարտական գործողություններում՝ որպես կամավորական և /կամ զորահավաքային զորակոչով ընգրկված անձանց համար պարգևատրումների ժամանակահատվածին,որը նախատեսված էր նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով․ «Այստեղ անհրաժեշտություն է առաջացել այնուամենայնիվ ժամկետներ սահմանել։ Մենք գրել էինք, որ առաջին ընթերցման ընթացքում ընդունվեց, որ գործող օրենքի 22-րդ հոդվածում ժամկետները հաշվի չեն անռվում՝ 2020 թվականի  սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավահարաբերությունների պարագայում 2-րդ կիսամյակում տրվելիք պարգևավճարի մասով»։

Պարոն Քալաշյանը նշեց, որ, քանի որ օրենքով նախատեսված է, որ առաջին կիսամյակի համար պարգևատրումները տրվում են մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդինը՝ հաջորդ տարվա  փետրվարի 15-ը, այս փոփոխությամբ առաջարկվում է  2020 թվականի երկրորդ կիսամյակի համար տրվելիք պարգևատրումը տալ ոչ ուշ՝ քան 2021 թվականի առաջին կիսամյակի համար նախատեսված  պարգևատրումների ժամանակահատվածում, այսինքն, մինչև հուլիսի 30-ը։

Առաջարկվեց օրենքը ընդունել և ներկայացնել 2-րդ ընթերցմամբ։