Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին առաջարկում ենք փաստաթուղթ ստորագրել, մինչև նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի․ Էդմոն Մարուքյան

Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին առաջարկում ենք փաստաթուղթ ստորագրել, մինչև նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
15:11, 20 май 2021
Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՝

Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ 
Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ։ 

Լուսավոր Հայաստան կուսակցություն