Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աչքիդ է երևում, քեզ կտանեմ էնտեղ ապրելու»․ Արարատի մարզպետի արձագանքը՝ Տիգրանաշենը հանձնելու լրագրողի պնդմանը

«Աչքիդ է երևում, քեզ կտանեմ էնտեղ ապրելու»․ Արարատի մարզպետի արձագանքը՝ Տիգրանաշենը հանձնելու լրագրողի պնդմանը
Քաղաքականություն
15:32, 20 май 2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրեն չի անհանգստացնում այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որով, ասում են, թե իբր Քյարքին` Տիգրանաշենը, հանձնվելու է Ադրբեջանին:

«Աչքիդ ա երևում», - պատասխանեց մարզպետը:

Պնդմանը, որ եթե այնուամենայնիվ գյուղը հանձնվի, ի՞նչ կանի մարզպետը, Թևոյանն արձագանքեց. «Քեզ կտանեմ էնտեղ ապրելու, ես էնտեղ եմ ապրում` Տիգրանաշենում»,-ասաց Արարատի մարզպետը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել էր, որ այդ փաստաթուղթը պատրաստվում է ստորագրել, որովհետեւ այն  100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին։ 

Հիշեցնենք նաեւ, որ Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթուղթը ադրբեջանական կողմի ալտերնատներով է։
Ալտերնատ` Միջազգային իրավունքի կանոնների համակցություն, որը սահմանում է տեքստում այդ թվում կողմերի անվանումների հերթականությունը։

Երկկողմանի պայմանագրերի մեկ օրինակում սկզբում անվանվում է մեկ պետությունը, իսկ մյուսում՝ մյուսը։