Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ նախարարը հրաժարական չի տալիս, իսկ փոխարտգործնախարարը կարող է որոշ հարցերից տեղյակ չլինել․ Ռուբեն Ռուբինյան

ԱԳ նախարարը հրաժարական չի տալիս, իսկ փոխարտգործնախարարը կարող է որոշ հարցերից տեղյակ չլինել․ Ռուբեն Ռուբինյան
Քաղաքականություն
14:32, 21 май 2021
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով տարածվող լուրերին, թե արտգործնախարարը պատրաստվում է հրաժարական տալ, Ռուբինյանն ասաց, որ խոսել է նախարարի հետ և նախարարն ասել է, որ նման բան չկա, իսկ փոխարտգործնախարարը կարող է ինչ-որ հարցերից տեղյակ չլինել, քանի որ փոխարտգործնախարարները մի քանիսն են և տարբեր ոլորտներ են կուռացիա անում, ու մի փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել մյուս փոխարտգործնախարարի կուռացիայի ոլորտից, և արտգործնախարարության այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է տեղյակ լինեն գործընթացից՝ տեղյակ են։

ՀԱՊԿ-ի արձագանքի մասին Ռուբինյանն ասաց․ «Այո՛, գործընթացները տեղի չեն ունենում այն արագությամբ, որ մենք կուզեինք, բայց կան մեխանիզմներ և այդ մեխանիզմները գործարկված են»։