Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները կդադարեցվեն

Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները կդադարեցվեն
Քաղաքականություն
13:19, 22 май 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները կդադարեցվեն։ Այս մասին ավագանին որոշում կընդունի առաջիկա նիստին՝ մայիսի 25-ին։

Նշվում է, որ Գևորգ Աճեմյանին մանդատը տրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N26 արձանագրության համաձայն։


Նա մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու՝ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի, 2021 թվականի փետրվարի 9-ի, մարտի 16-ի, ապրիլի 20-ի հերթական նիստերին։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երևան քաղաքի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, ինչպես նաև Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով պարտավոր է անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին, սակայն Երևան քաղաքի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը չի անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, հետևաբար չի մասնակցել որևիցե հանձնաժողովի նիստի, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»։

Հիշեցնենք, որ երբ Աճեմյանը վերցնում էր մանդատը՝ նա լքել է խմբակցությունը՝ նշելով․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից»։

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի հուլիսի 17-ին էլ նա հրաժարական է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից՝