Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
Քաղաքականություն
15:10, 22 май 2021
Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը․ գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։

Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշել է, որ Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ առաջիկայում Բելառուս կժամանի ադրբեջանական պատվիրակություն, որը բելառուս գործընկերների հետ կմշակի Լեռնային Ղարաբաղում՝ «ազատագրված տարածքներում», շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը։