Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոլորտային խորհրդակցություններ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև

Ոլորտային խորհրդակցություններ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Քաղաքականություն
16:33, 22 май 2021
Մայիսի 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցել են նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը:

Քննարկվել են միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և երրորդ երկրների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել մի շարք երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով երկկողմ համագործակցության շուրջ: