Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ բացարձակ մանիպուլյատիվ. Նրանք Սահմանադրությունը և իրավունքը դարձրել են խաղալիք. 1in.am

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ բացարձակ մանիպուլյատիվ. Նրանք Սահմանադրությունը և իրավունքը դարձրել են խաղալիք. 1in.am
Քաղաքականություն
11:04, 23 май 2021
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որով ՀՀ կառավարությունից պահանջում է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Ըստ «Հայաստան» դաշինքի՝ «կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։ Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները»:

Իրավագետ, Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արտաշես Խալաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների սահմանափակման թեզը խիստ մանիպուլյատիվ է.«Փաստացի վարչապետի պաշտոնակատարը լիիշխան է իր գործառույթների շրջանակներում այնպես, ինչպես  մինչև հրաժարական ներկայացնելն ու պաշտոնակատար դառնալը։ Միակ խնդիրն այն է, որ վարչապետի լիազորությունները սահմանափակված են ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ ԿԸՀ-ի կողմից հաստատման օրով։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի լիազորությունները որպես վարչապետ ավարտվում են, սակայն մինչ դա իր լիազորություններից բխող ցանկացած գործողություն լեգիտիմ է։ Այդտեղ որևէ  զուտ իրավական խնդիր չկա»,-ասաց Խալաթյանը։

Նրա խոսքով Հայաստան դաշինքի կոչը խիստ քաղաքական կոչ է, որը զուրկ է իրավական հիմքերից։ Կառավարության անդամները, ըստ սահմանադրության, պարտավոր են կատարել վարչապետի՝ իր լիազորությունների շրջանակներում տրվող հանձնարարականները։ «Հայրենիք» դաշինքի հայտարարությունը բացարձակ մանիպուլիատիվ հայտարարություն է։ Նրանք այդ կերպ պարզապես փորձում են մանիպուլացնել, տպավորություն ստաղծել, թե վարչապետը հակաօրինական քայլեր է անում, որ լինելով վարչապետի պաշտոնակատար նա չի կարող փաստաթղթեր ստորագրել և այլն։ Բայց դա այդպես չէ։ Քաղաքական այդ խումբը սահմանադրությունը և իրավունքը դարձրել են պարզապես խաղալիք և այն օգտագործում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»,-ընդգծեց Խալաթյանը։

Փաստաբան Գևորգ Դավթյանը ևս «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ տրամաբանություն չի տեսնում և այն համարում է զուտ քաղաքական հայտարարություն։ Ճիշտ այնպիսին, ինչպիսիք արվում էին այն ժամանակ, երբ վարչապետը հրաժարական տվեց, երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրվեց հետո, երբ նշանակվեց վարչապետի պաշտոնակատար, շատերը, նույն շրջանակը պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել։ Մինչդեռ սահմանադրությունը հստակ սահմանում է,որ կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել.«Ես կարծումեմ, որ այս վերջին հայտարարությունն էլ նույն տրամաբանության մեջ է և զուտ քաղաքական հայտարարություն են։ Իսկ եթե իրավական մեկնաբանության խնդիր են տեսնում՝ կարող են դատական կարգով վիճարկել դա։ Իսկ այն պնդումների, թե վարչապետի պաշտոնակատարը կամ վարչապետը իրենց լիազորությունների իրականացման հարցում սահմանափակումներ ունեն, դա  իրականությանը չի համապատասխանում։ Նման իրավական նորմ չկա։ Եթե վարչապետի պաշտոնակատարը իրավունք ունի  ստորագրել որևէ փաստաթուղթ, ապա վարչապետի պաշտոնակատարը ևս օժտված է նույն իրավունքով․ Եվ հակառակը։ տարբերակում չկա և նման իրավական կարգավորում չկա։ Եթե լինի էլ՝ իավունքից չի բխի»,-ասաց փաստաբանը։
Դավթյանի խոսքով՝ ամեն դեպքում, եթե խոսք է գնում եռակողմ փաստաթղթի, կամ Հայատանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի ստորագրման  մասին, ապա  մի օրենսդրությունն արգելում է  առանց հանրային քննարկման ստորագրել այն։ «Եվ առհասարակ, ցանկացած նման փաստաթուղթ առաջին հերթին պետք է ներկայացվի նախ օրենսդիր և գործադիր մարմիններին, ապամ հանրությանը։ Դա օրենքի գերակայությունից է բխում»,-եզրափակեց Դավթյանը։