Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ն Իրանում ՀՀ իշխանության դեմ պայքար է տանում, ինչից շատ լավ օգտվում է ադրբեջանական լոբբին․ 1in.am

ՀՅԴ-ն Իրանում ՀՀ իշխանության դեմ պայքար է տանում, ինչից շատ լավ օգտվում է ադրբեջանական լոբբին․ 1in.am
Քաղաքականություն
14:07, 23 май 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը

-Պարոն Քեշիշյան, ինչպե՞ս եք գնահատում իրանական կողմի արձագանքը Սյունիքի զարգացումներին: Տեսակետ կա, որ Իրանի հայտարարությունները Ադրբեջանին և նրան սատարող պետություններին ուղղված կոչ է: Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ միջազգայնորեն ճանաչված հայկական սահմանը Իրանի համար կարմիր գիծ է: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Արցախյան վերջին պատերազմի ավարտական օրերին Իրանը թեև Ադրբեջանին շնորհավորեց «իր տարածքները ազատագրելու» կապակցությամբ, բայց և նույն ժամանակ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների խափանումը կարմիր գիծ հայտարարեց, ինչ-որ ձևով գոհացնելով Հայաստանին: Այդ մասին խոսվեց երկրի առաջին դեմքերի, ու նաև արտգործ նախարարության մակարդակով:

Իսկ պատերազմի ավարտից հետո, երբ արդեն զգալի դարձավ ղարաբաղյան պատերազմի աշխարհաքաղաքական բուն նպատակադրումները, նամանավանդ Բաքվում Էրդողանի Իրանի դեմ ուղղված կիսահեգնական, կիսասպառնական, Թավրիզ քաղաքին ակնարկող, ճառը, Իրանի ազգային շահերը և անվտանգությունը սպառնացող քաղաքականությունը ավելի որոշակի դարձավ:

Այնպես, որ այսօր Իրանում նույնիսկ ամենառոմանտիկ քաղաքական գործիչները հասկանում են, որ Իրան-Հայաստան փոքրիկ սահմանը շատ մեծ նշանակություն ունի, ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա Իրանի համար, և ամեն ինչ պիտի անել այն անվտանգ պահելու ուղղությամբ:

Չպետք է մոռանալ նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի բավական աշխույժ և արկածախնդիր լոբբին Իրանում մեծածավալ աշխատանք է տանում երկրի ներսում հակահայաստանյան, պրոադրբեջանական և նույնիսկ պրոԱնկարա քաղաքականություն վարելով:

Զարմանալին այն է, որ ՀՅԴ-ի հովանավորությամբ աշխատող միություններն ու այսպես կոչված հետազոտական կենտրոնը, Իրանում, նույն ժրաջանությամբ ու հետևողականությամբ, իրենց հասկացողությամբ ՀՀ իշխանության դեմ քաղաքական պայքար են տանում, բայց իրականում Հայաստանի պետականության դեմ գործունեություն են ծավալում, որը շփոթի է մատնում պարսիկ հանրային կարծիքը, աջակցելով ադրբեջանական լոբբիին, ինչից շատ լավ օգտվում է վերջինս:

Չանտեսենք նաև այն փաստը, որ Իրանը բավական սեղմված վիճակ է ունեցել վերջին տասնամյակում և հատկապես Թրամփի նախագահության ժամանակաշրջանում՝ տնտեսական և այլ սահմանափակումների հետևանքով, ինչը ընդհանրապես ազդել է նրա աշխույժ արտաքին քաղաքականության վրա ևս:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։