Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեռևս ամենամեծ օնլայն հարցման արդյունքներով Փաշինյանը վստահ առաջատար է, նրան հաջորդում են Արամ Սարգսյանն ու Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը․ Քոչարյանը շեմը չի հաղթահարում

Դեռևս ամենամեծ օնլայն հարցման արդյունքներով Փաշինյանը վստահ առաջատար է, նրան հաջորդում են Արամ Սարգսյանն ու Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը․ Քոչարյանը շեմը չի հաղթահարում
Քաղաքականություն
16:27, 23 май 2021
Օնլայն հարցումների ամենամեծ հարթակներից մեկում՝ typeform-ում արդեն մի քանի օր է, ինչ անցկացվում է օնլայն հարցում` Հայաստանի գալիք ընտրությունների հետ կապված։ Հարցմանը այս պահին մասնակցել է 4000-ից ավելի քաղաքացի, ինչը բավականին մեծ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ ավանդական, օրինակ՝ Գելափի հարցումների ժամանակ հարցվողների թիվը 1200-ին մոտ է լինում։

Հարցման արդյունքներով,անխոս, առաջատար է Փաշինյանը, երկրորդ տեղում է Արամ Զավենի Սարգսյանը, եռյակը եզրափակում է Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը։ Քոչարյանը չորրորդ տեղում է և ըստ ամենայնի չի հաղթահարում անցողիկ շեմը։