Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը կսարսափի այն ատելության չափից, որը հասարակության մեջ իր անվան շուրջ ձևավորվել է․ Սեդա Սաֆարյան․1in.am

Քոչարյանը կսարսափի այն ատելության չափից, որը հասարակության մեջ իր անվան շուրջ ձևավորվել է․ Սեդա Սաֆարյան․1in.am
Քաղաքականություն
17:50, 23 май 2021
Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է եկել սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ՝ նշելով, որ իր թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։

«Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»,-հայտարարել է նա:

Այս առնչությամբ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, փաստաբան Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է. «Քոչարյանը հղում է անում դատական համակարգին ու երևի ճիշտ է անում, որովհետև այդ դատական համակարգը իրականում  տուժողների շահերի հաշվին Ռոբերտ Քոչարյանին է օգնել և այսպես իր անկյունից դեռ թագավոր չլինելու  պարագայում սպառնալիքներ տալը շատ նման է իրեն: Ասեմ, որ Աստված չանի, որ նա հնարավորություն ունենա անգամ մի փոքր առաջ գա որպես պաշտոնյա, որովհետև մտածողության մեջ պաշտոնյային հատուկ որևէ օրինական բան Ռոբերտ Քոչարյանի մոտ չկա:

Դատական ամբողջ գործընթացներն ուղեկցվել են նրա և նրա կողմնակիցների և հենց իր տղային մոտ կանգնած մարդկանց կողմից տուժողներին և մյուսներին հալածելու և անօրինական գործողություններ կատարելու փաստերով և Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի արել: Ինքը կրկին բռնություններ կիրառելու, կրկին անօրինական միջոցներով իր գործընթացներն առաջ տանելու, հասարակության մոտ  նույն վախի մթնոլորտը ստեղծող անձն է, իր մոտ ոչինչ չի փոխվել և չեմ էլ կարծում, որ կփոխվի: Մարդը չի փոխվում»:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։