Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ-ն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին․ քննարկվել է ՀՀ-ում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԳՆ-ն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին․ քննարկվել է ՀՀ-ում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը
Քաղաքականություն
10:52, 24 май 2021
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: