Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյո՞ք Իլհամ Ալիևը կամ նրա օգնականներից մեկն անձամբ է գրում ՊՈՒ-ի այս ու նմանօրինակ տեքստերը․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «Պատիվ ունեմ»-ի հայտարարության մասին

Արդյո՞ք Իլհամ Ալիևը կամ նրա օգնականներից մեկն անձամբ է գրում ՊՈՒ-ի այս ու նմանօրինակ տեքստերը․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «Պատիվ ունեմ»-ի հայտարարության մասին
Քաղաքականություն
12:47, 24 май 2021
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարդացի «Պատիվ ունեմի» (այսուհետ՝ ՊՈՒ) հայտարարությունը։ 

Եթե մի կողմ դնենք տեքստի՝ միայն ջուր ծեծելուն միտված հատվածը, ապա տակը կմնա մի բան․ «Այս իշխանությունները հանդիսանում են պատերազմի հրձիգը»։ 

Սրա հետ կապված էլ արդեն մեն-միայն մի հարց ունեմ՝ արդյո՞ք Իլհամ Ալիևն ու կամ նրա օգնականներից մեկը անձամբ է գրում ՊՈՒ-ի այս ու մնացածի այս ու նմանօրինակ տեքստերը։ 

Լավ ո՞նց կարելի է դաշինք կազմել, անունը դնել «Պատիվ ունեմ» ու գալ Հայաստանում Հայաստանին մեղադրել պատերազմի հրահրիչը լինելու մեջ։ Չգիտե՞ք, թե ո՞վ է սկսել պատերազմը, չգիտե՞ք, թե ո՞վ է հրահրել։ Թե՞ գիտեք, բայց Ադրբեջանին պետք է, որ հայկական քաղաքական շերտերը ևս Հայաստանին մեղադրեն պատերազմ հրահրելու մեջ»։