Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանի միջնորդությունը հայ բարեկամների բարձր գնահատականին է արժանանում»․ Լավրով

«Ռուսաստանի միջնորդությունը հայ բարեկամների բարձր գնահատականին է արժանանում»․ Լավրով
Քաղաքականություն
15:28, 24 май 2021
Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության ոգով:

«Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ ռուս-հայկական հարաբերությունները «ժամանակով են ստուգված»:

«Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին, ինչի վկայությունն են Ռուսաստանի և, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործընթացը», - ասել է Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են:

«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններն ընդհանուր հաշվով կատարվում են: Ռուսաստանի միջնորդությունը հայ բարեկամների բարձր գնահատականին է արժանանում»,- ասել է Լավրովը: