Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. Մխիթարյանը բացակայում է

Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. Մխիթարյանը բացակայում է
Քաղաքականություն
20:17, 24 май 2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. այս մասին գրում է ՀՖՖ-ն: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը:

«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը: Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում», - նշել է նա:

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը՝

Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հակոբ Հակոբյան «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան - «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
 
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը: